Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Գաուդիի տաճարի շինարարությունը կավարտվի

Գաուդիի տաճարի շինարարությունը կավարտվի
22.03.2015 | 21:03

Բարսելոնայի հանրահայտ La Sagrada Familia տաճարի շինարարները վերջապես կարող են նշել աշխատանքների ավարտի ժամկետը՝ 2026թ.։ 3D-տեխնոլոգիաներ կիրառելու որոշումը կայացրել է եկեղեցու տեխնիկական բաժինը։ Դա թույլ է տալիս ստեղծել մասնիկների նախատիպերը 12-ժամյա ռեժիմով՝ փոխարինելով ձեռքի աշխատանքը, ինչը կրճատում է աշխատանքների ժամկետները։ «Գաուդիի մշակած մակերեսների և ձևերի բարդության պատճառով երկչափ նախագծումը իմաստ չունի։ Եթե Գաուդին ողջ լիներ, նա կօգտագործեր 3D-տեխնոլոգիաները, նրա աշխատանքների մեծ մասը մտածված է եռաչափ տարածություններում»,- ասել է ճարտարապետ Ջոդի Քոլը։

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ